Ադրբեջանական դիրքերից կրակել են Բերքաբեր գյուղում կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ՊՆ

18:06 • 03.02.16

Ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ:


Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վնասվել է գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան:

 

«Տուժածներ չկան: Գնդակոծությունից վնասվել են ավտոմեքենայի դիմապակին և անվադողերը»,-նշեցին նախարարությունից:

 

Իսկ թե դեռևս շարունակվո՞ւմ է գյուղը գնդակոծվել, նախարարությունից նշեցին, որ հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են, որոնք անկանոն բնույթ են կրում:

 

Ադրբեջանական դիրքերից կրակել են Բերքաբեր գյուղում կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ՊՆ