Սիրիայում ռուս ռազմական խորհրդական է զոհվել

00:14 • 04.02.16

Սիրիայում փետրվարի 1-ին ռուս ռազմական խորհրդական է զոհվել, ով գտնվել է սիրիական բանակի տրամադրության տակ:


Ինչպես տեղեկացնում է Meduza գործակալությունը` այս մասին փետրվարի 3-ին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:


Սպան, ում անունը չի հաղորդվում, մահացու վնասվածք է ստացել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից սիրիական զինվորական կայազորի ականանետային գնդակոծության ժամանակ:


Զինվորականին հետմահու պետական մրցանակի են ներկայացրել:

 

Սիրիայում ռուս ռազմական խորհրդական է զոհվել