Սիրիայի բանակը սկսել է Դերաա նահանգի Օսման բնակավայրի գրոհը

02:27 • 04.02.16

Սիրիական բանակը` հրետանու և ավիացիայի աջակցությամբ, գրոհ է սկսել  Դերաա նահանգի Օսման բանակավայրում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է բրիգադի գեներալ Ալի ալ-Ասադը:


Գեներալի խոսքով` Օսմանը  ամբողջությամբ շրջապատելուց հետո  առաջադեմ զորամիավորումները  սկսել են գրոհը: Սկզբնապես ավիացիան ևս ավիահարվածներ է հասցրել թշնամու  կրակային դիրքերի ուղղությամբ:


Ինչպես հաղորդվում է` գրոհն ընթանում է կառավարական բանակի միանգամից մի քանի ջոկատների մասնակցությամբ` տարբեր կողմերից:

 

Օսման բնակելի թաղամասը տեղակայված է Դամասկոս-Դերաա հին մայրուղու վրա` Դերաա քաղաքի հարևանությամբ:

 

Սիրիայի բանակը սկսել է Դերաա նահանգի Օսման բնակավայրի գրոհը