Արագածավանի կրակոցների դեպքով 20 հոգու բերման են ենթարկել. գյուղապետ

11:27 • 04.02.16

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Արագածավանում գիշերվա կրակոցների գործով ոչ թե 1 անձ է ձերբակալված, այլ 20 երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժին:

«Մի հոգու չեն ձերբակալել 20 հոգու տարել են»,-Tert.am-ին ասաց գյուղապետը՝ ի պատասխան հարցի, թե ճանաչո՞ւմ էր սպանությունների կասկածյալ Սեդրակ Ղ-ին:

Ի դեպ, գյուղապետը նշեց, որ վիրավորները ոչ թե 2 են, այլ 4-ը: Բայց այլ մանրամասներ Անդրանիկ Պապիկյանը չտրամադրեց, որ գյուղում «հեչ մեկը տեղյակ չէ` ինչ է կատարվել ողջ գիշեր»:

Հիշեցնենք, որ այս գիշեր հնչել են կրակոցներ, այրվել 5 մեքենա, մեկ անասնագոմ, ոստիկանությունը հայտնել էր, որ բերման է ենթարկվել 1 անձ։

Ըստ գյուղապետի` անասնագոմում եղել են անասուններ, որոնց արագ տեղափոխել են:

Tert.am-ը փորձեց ՀՀ ոստիկանությունից ճշտել 20 բերման ենթարկվածների մասին ու 4 վիրավորների մասին տեղեկատվությունը, սակայն այնտեղից խորհուրդ տվեցին զանգահարել ՀՀ քննչական կոմիտե այն պատճառով, որ արդեն հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի հետ կապ դեռ չի հաջողվել հաստատել:

 

Արագածավանի կրակոցների դեպքով 20 հոգու բերման են ենթարկել. գյուղապետ