ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին.5 տուժածներից 3-ի առողջական վիճակը ծանր է

00:03 • 04.02.16

Փետրվարի 3-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 1-ին կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես C180» մակնիշի 34 ZN 494 (վարորդ՝ 1985 թ. ծնված Յ. Մ.) և «Մերսեդես E200» մակնիշի 34 UT 636 (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Պ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E200»-ը կողաշրջվել է:

 


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդները և ուղևորներ՝ 2000 թ. ծնված Վ. Պ.-ը, 1999 թ. ծնված Պ. Գ.-ը և 1987 թ. Ռ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին.5 տուժածներից 3-ի առողջական վիճակը ծանր է