Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում զորք չի ուղարկի Իրաք և Սիրիա

11:15 • 04.02.16

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատ Հիլարի Քլինթոնը բացառում է ամերիկյան զորքի ուղարկումն Իրաք և Սիրիա` նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում։ Նա դա հաստատել է Նյու Հեմփշիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

Քլինթոնը վստահեցրել է, որ գործելու է «ընդդեմ ավանտյուրիզմի, չմտածված ռազմական առաքելությունների», եթե Սպիտակ տուն գա նախագահական ընտրություններում հաղթանակից հետո:

 

«Ես չեմ ուղարկի ամերիկյան զորակազմեր Իրաք կամ Սիրիա, այդ տարբերակը բացառվում է, դա սարսափելի սխալ կլիներ»,- հայտարարել է Քլինթոնը:

 

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ չի կարող երաշխավորել արտերկրում այս կամ այն ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցության չընդլայնումը։ 

 

Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում զորք չի ուղարկի Իրաք և Սիրիա