Կառնավալի պատճառով Քյոլնում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

13:44 • 04.02.16

Քյոլնում ավանդական քաղաքային կառնավալն այս տարի անց է կացվում անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում՝ քաղաքում Ամանորի գիշերը կանանց վրա իրականացված զանգվածային հարձակումների պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ամենամյա տոնը սկսվել է հինգշաբթի և կտևի վեց օր: Կառնավալի անվտանգությունը, քաղաքային պաշտոնյաների խոսքերով, ապահովում է ավելի քան 2.000 ոստիկան։

 

Քաղաքի փողոցներում տեղադրված են տեսահսկման լրացուցիչ տեսախցիկներ, մասնավորապես՝ գլխավոր կայարանի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել Ամանորի գիշերը կանանց վրա ներգաղթյալների հարձակումների մեծ մասը։

 

Բացի այդ, ոստիկանությունը կազմակերպում է կանանց համար հատուկ «անվտանգության կետ» Քյոլնի տաճարի մոտ:

 

Կառնավալի պատճառով Քյոլնում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները