Երևանի Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 4-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտակայքում սև ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա պողոտայի թիվ 16 հասցեում գտնվող «Սեզոն» բարի ներսում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել` 12.51-ին:
Բարի պահեստային հատվածում (մուտքը` շենքի հետնամասից) այրվել են անվադող, կենցաղային իրեր` մոտ 8 քմ տարածքում և էլ վահանակ:










