Գերմանիան կվճարի Ալժիրին, Մարոկկոյին և Թունիսին՝ փախստականներին վերադարձնելու համար. Bild

13:42 • 04.02.16

Գերմանիայի կառավարությունն ընդհանուր կետերով համաձայնեցրել է Ալժիրի, Մարոկկոյի և Թունիսի հետ այդ երկրներ փախստականների վերադարձի մասին համաձայնագրերը։ Այդ մասին հայտնել է Bild գերմանական թերթը։

 

Գերմանական թերթի տեղեկություններով՝ Գերմանիան իր վրա է վերցնում տարբեր ծրագրերի իրականացումը, որը կթեթևացնի հայրենիք նրանց ուղարկելու գործընթացը, ինչի մեջ է մտնում ֆինանսական օգնության տրամադրումը։ Մասնավորապես՝ տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը բանակցություններ է վարում հյուսիսաֆրիկյան երկրների հետ աշխատանքի տեղավորման և մասնագիտական ուսուցման ոլորտում ծրագրերի համար միլիոններ տրամադրելու վերաբերյալ, գրում է Bild-ը:

 

Ինչպես հայտնում է թերթը, այժմ Ալժիրում, Մարոկկոյում և Թունիսում աշխատանքային այցով գտնվում են Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ փետրվարի վերջին երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կմեկնի Ալժիր, Մարոկկո և Թունիս՝ համաձայնագրերի վերջնական տարբերակը ստորագրելու համար:

 

Թերթի տեղեկություններով՝ Գերմանիայում այժմ Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի և Սուդանի ավելի քան 8.500 քաղաքացի կա, ովքեր ենթակա են հայրենիք արտահանձնման:

 

Գերմանիան կվճարի Ալժիրին, Մարոկկոյին և Թունիսին՝ փախստականներին վերադարձնելու համար. Bild