Վրաստանում գրիպի վիրուսից 9 մարդ է մահացել
Բժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ երկու օր առաջ Աջարիայում մահացած կնոջ մոտ խոզի գրիպ է եղել, տեղեկացնում է Грузия online-ը։
Համաճարակաբան Գեորգի Չախունաշվիլին հայտնել է, որ կինը եղել է բարձր ռիսկային խմբում, իսկ մահվան պատճառը եղել է բուժման ուշացումը։
Այդպիսով՝ Վրաստանում գրիպի վիրուսից մահացածների թիվը հասել է 9-ի։ Նրանցից 8-ի մահվան պատճառը հենց խոզի գրիպն է եղել։
Չնայած դրան, ինչպես նշում են երկրի հիվանդությունների վերահսկման կենտրոնից, գրիպով հիվանդների ցուցանիշը նորմայի սահմաններում է, և համաճարակի սպառնալիք չկա։










