Օբաման նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելել է մզկիթ (տեսանյութ)

13:31 • 04.02.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահի պաշտոնում իր առաջին այցն է կատարել Միացյալ Նահանգների տարածքում` Բալթիմորում, գտնվող մզկիթ` կոչ անելով բոլորին վերջ տալ հակամուսուլմանական հռետորաբանությանը:



«Ես անընդունելի եմ համարում ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների հասցեին հնչող ագրեսիվ հռետորաբանությունը: Կարծում եմ՝ ամերիկյան հեռուստաալիքները կարող են օգնել այս հարցում` իրենց հեռուստանախագծերում ներառելով ավելի շատ մուսուլման կերպարների: Կար ժամանակ, երբ մեր հեռուստատեսությունում ընդհանրապես սևամորթներ չկային, իսկ այսօր այդ խնդիրն այլևս չկա: Կարծում եմ, որ մուսուլմանների ճիշտ ընկալման խնդիրը կարող է մասամբ լուծվել այս տարբերակով»,- The Guardian-ը մեջբերում է Օբամայի խոսքերը:

 

Նախագահը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր երբևէ չեն այցելել մզկիթ ու բացասական վերաբերմունք ունեն դրա նկատմամբ»: Օբաման նրանց կոչ է արել փոխել իրենց կարծիքն ու մզկիթներին վերաբերվել որպես մի վայր, որտեղ մարդիկ գալիս են արտահայտելու իրենց սերն առ Աստված:



 

 

Օբաման նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելել է մզկիթ (տեսանյութ)