Ռուսաստանը պետք է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի կազմում. ԱՄՆ նախագահի թեկնածու
Ռուսաստանը պետք է ներառվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային ընդգրկուն կոալիցիայի կազմում։ Այդ մասին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Բեռնի Սանդերսը։
«Ցամաքում պետք է լինեն իսլամական ցամաքային զորքեր։ Ինչպես Հորդանանի թագավորն ասաց. «պետք է լինեն իսլամական զորքեր, քանի որ ԻՊ-ը շահագործում է իսլամը»։ Այդ իսլամական զորքերին պետք է աջակցի ընդգրկուն միջազգային կոալիցիան՝ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը»,-ասել է նա։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Սանդերսը նաև ԻՊ-ի դեմ կռվող մարտիկներին կոչ է արել ավելի խելացի լինել, քան այդ կազմակերպությունը՝ նրանց հաղթելու համար։










