Մոսկվայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին
Մոսկվայում 3 քաղաքացիներ ծեծի են ենթարկել ռուսաստանյան աշխարհագրական ընկերության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին և գողացել են նրա փաստաթղթերի թղթապանակը:
Այս մասին տեղեկացնում է Lifenews-ը` հաղորդելով, որ հրապարակախոսին սպասելիս են եղել Ռաշչուպկինա փողոցում:
Ավելի ուշ տղամարդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել երեք անհայտ անձանց հարձակման մասին Մոսկվայի իր տան մոտակայքում: Նա հաղորդել է, որ իրենից գողացել են փաստաթղթերի թղթապանակը:
Քիչ անց նրան տեղափոխել է շտապ օգնության մեքենան: Բժիշկները նրա մոտ երկու աչքերի հեմատոմա են ախտորոշել: Ոստիկանության աշխատակիցները օպերատիվորեն ձերբակալել են 3 կասկածյալների, ովքեր Ուբեկստանի քաղաքացիներ են:
Կատարվածի շարժառիթները պարզվում են:










