Ընդդիմությունը լքել է բանակցությունները Սաուդյան Արաբիայից, Քաթարից ու Թուրքիայից ստացած ցուցումների պատճառով. Դամասկոս
Ժնևում սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների տապալումից հետո Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին հայտնել է, որ բանակցությունները դադարեցվել են ընդդիմության պատճառով:
Ինչպես նշում է vz.ru-ն, Ջաաֆարիի խոսքով, ընդդիմությունը որոշել է լքել բանակցությունները` Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Թուրքիայից ստացած ցուցումների պատճառով:
Աղբյուրը հավելում է, որ դեպքերի նման զարգացման հետևանքով, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտնել է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների անցկացման ժամկետի տեղափոխման մասին։










