Թրամփի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

10:07 • 04.02.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի օդանավակայանում:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, հայտնի է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը շարժիչի հետ ունեցած խնդիրների պատճառով: Չնախատեսված վայրէջքի պատճառով Թրամփն ուշացել է Արքանզասի նահանգապետի հետ հանդիպումից:

 

Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները:

 

Թրամփի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել