ԱՄՆ-ի հարկային գերատեսչության համակարգչային համակարգի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

10:15 • 04.02.16

ԱՄՆ-ի ներքին եկամուտների ծառայության համակարգչային համակարգի աշխատանքում խոշոր խափանում է տեղի ունեցել, գրում է Газета-ն` գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։


Ներկայում տեխնիկայի անջատման պատճառն անհայտ է: Հաղորդվում է, որ խափանվել է հարկային հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգը և մի քանի այլ կից տեղեկատվական կայքեր:


Գերատեսչությունում վստահեցրել են, որ աշխատում են խափանումների կարգավորման ուղղությամբ, սակայն նշել են, որ համակարգերից ոմանց լիարժեք աշխատանքը կվերականգնվի միայն 12 ժամ անց։
 

ԱՄՆ-ի հարկային գերատեսչության համակարգչային համակարգի աշխատանքում խափանում է տեղի ունեցել