Անօդաչուի հարվածից սպանվել է Եմենում ԻՊ-ի ղեկավարը
Անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է Եմենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ջալալ Բալիդին, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ տեղի իշխանությունների ներկայացուցիչներին հղումով։
Հարվածի թիրախում եղել է ավտոմեքենան, որում եղել են Բալիդին ու նրա երկու օգնականները։
Թե որ ուժերին է պատկանել անօդաչուն՝ դեռ հայտնի չէ։










