Սաուդյան Արաբիան հայտնել է Սիրիայում ցամաքային գործողությունների մասնակցելու մտադրության մասին

00:28 • 05.02.16

Սաուդյան Արաբիան պատրաստ է մասնակցել Սիրիայում անցկացվելիք ցամաքային գործողություններին` ԱՄՆ ղեկավարած  միջազգային կոալիցիայի կազմում:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` այս մասին փետրվարի 4-ին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական, բրիգադի գեներալ Ահմեդ Ասերին:


Հրամանատարության ներկայացուցիչը ընդգծել է, որ խոսքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին է:


Նշենք, որ 2015-ի դեկտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիան հայտնեց Իսլամական ռազմական կոալիցիա ստեղծելու մասին ահաբեկչության դեմ պայքարի համար, որում կընդգրկվեն 34 երկիր: