Հրեա միլիարդատերը չի բացառել, որ կպայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

20:05 • 09.02.16

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ հնարավոր է՝ պայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար մղվող մրցավազքին:

Financial Times-ին տված հարցազրույցում հրեական ծագումով միլիարդատերը ասել է, թե «դիտարկում է բոլոր տարբերակները»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում քաղաքական քննարկումների մակարդակը իրեն «հիասթափեցնող պարզունակ» է թվում, և այդ իրավիճակը վիրավորանք է ամերիկացի ընտրողներին:

 

Հրեա միլիարդատերը չի բացառել, որ կպայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար