Կանադան որոշել է դադարեցնել ԻՊ-ի դիրքերին հարվածները փետրվարի վերջին

09:47 • 09.02.16

Կանադան կդադարի ավիահարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին ամենաուշը փետրվարի 22-ին։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Կարևոր է գիտակցել, որ չնայած օդային հարվածները կարող են շատ օգտակար լինել կարճաժամկետ ռազմական և տարածքային նպատակների համար, բայց դրանք, ըստ էության, չեն տալիս երկարատև կայունություն տեղի համայնքներին»,- բացատրել է Տրյուդոն։

 

Տրյուդոն, ով զբաղեցրել է վարչապետի պաշտոնն անցած տարվա հոկտեմբերին, նախընտրական արշավի ժամանակ խոստացել է դուրս բերել վեց CF-18 կործանիչները տարածաշրջանից։

 

Միևնույն ժամանակ, Կանադան մտադիր է Մերձավոր Արևելքում թողնել երկու հետախուզական ինքնաթիռ, ինչպես նաև ավելացնել տարածաշրջանում կանադացի ռազմական հրահանգիչների թիվը։

 

Կանադան որոշել է դադարեցնել ԻՊ-ի դիրքերին հարվածները փետրվարի վերջին