Այս գիշեր հակառակորդը մոտ 600 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

09:58 • 09.02.16


Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Այս գիշեր հակառակորդը մոտ 600 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ