Չինացի զբոսաշրջիկն իր հետ Նորվեգիա է տարել 125 կգ մետաղադրամ

16:59 • 09.02.16

Օսլոյի միջազգային օդանավակայանի աշխատակիցները կանգնեցրել են չինացի մի զբոսաշրջիկի, ում մոտ եղել է 125 կգ նորվեգական մետաղադրամ:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 29-ամյա երիտասարդն Օսլո է ժամանել Շանհայից: Զբոսաշրջիկի խոսքով՝ ինքը նորվեգական մետաղադրամները ձեռք է բերել չինացի տարբեր դիլերներից:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսաշրջիկը գումարը տեղավորել է 4 պարկի մեջ ու դրել դրանք ճամպրուկում: Հայտնի է, որ չինացուն հանձնել են իրավապահ մարմիններին, ինչից հետո նրա հետագա ճակատագրի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։

 

Չինացի զբոսաշրջիկն իր հետ Նորվեգիա է տարել 125 կգ մետաղադրամ