Դամասկոսում ականապատ մեքենա է պայթել. կան զոհեր

15:37 • 09.02.16

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսային հատվածի շուկաներից մեկի մոտ պայթուցիկով համալրված մեքենա է պայթել, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ։

 

«Ահաբեկիչների կողմից ականապատված մեքենան պայթել է Դամասկոսի Մասակեն Բարզեհ (Masaken Barzeh) թաղամասի շուկայի մոտ»,- մեջբերում է Al Arabiya-ն Սիրիայի պետական հեռուստատեսության լուրերի թողարկումից մի հատված:

 

Զոհերի ու վիրավորների ստույգ թվի մասին որևէ տեղեկություն դեռևս չկա:

 

Դամասկոսում ականապատ մեքենա է պայթել. կան զոհեր