Գերմանիայում երկու գնացքներ են բախվել. տուժել է ավելի քան 100 մարդ

12:22 • 09.02.16

Գերմանիայում երկու ուղևորատար գնացքներ են բախվել իրար, տեղեկացնում է Associated Press-ը։

 

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Բավարիայի տարածքում։

 

Նշվում է, որ կան նաև զոհեր։ Այդ մասին հայտարարել է Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը։

 

Վթարի պատճառները ճշտվում են։

Գերմանիայում երկու գնացքներ են բախվել. տուժել է ավելի քան 100 մարդ