Հաքերների խումբը ԱՄՆ Հետախուզությունների բյուրոյի 22 175 աշխատակցի տվյալներ է հրապարակել
Հաքերային խումբը, որն իրեն անվանում է DotGovs, Twitter-ում հղում է թողել, որում հրապարակել է ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ավելի քան 20 000 աշխատակցի տվյալներ:
Ինչպես տեղեկացնում է Tech Insider-ը` այդ տվյալները, որոնք կոդավորված են lol գաղտնաբառով, պարունակում են 22 175 աշխատակցի անունները, հեռախոսի համարները, պաշտոնը և էլ. փոստի հասցեները:
Տվյալները արտահոսել են նույն խմբի կողմից ԱՄՆ Ներքին անվտանգության վարչության 9372 աշխատակցի տվյալները համացանցում հրապարակելուց 24 ժամ անց:
Հետախուզությունների բյուրոյի աշխատակիցների թվում են 1800 հատուկ գործակալներ և 1300 վերլուծաբաններ:










