Ջոն Քերին պետք է վճռի «Ասիայի ամենասեքսուալ դիջեյի» արտահանձնման հարցը

10:19 • 09.02.16

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պետք է վճռի իրեն «Ասիայի ամենասեքսուալ դիջեյ» հռչակած Էնջի Վուի հետագա ճակատագիրը, հայտնում է The New York Daily News-ը` մանրամասնելով, որ կինը ձերբակալվել է Քենեդիի անվան օդանավակայանում նոյեմբերի 4-ին:

 

32-ամյա Վուն պատրաստվում էր իր 9-ամյա դստեր` Իզաբելայի հետ օդանավ բարձրանալ ու թռչել դեպի Չինաստան: Սակայն նա այդպես վարվելու իրավունք չուներ, քանի որ, ըստ դատական վճռի, երեխային պետք է հանձներ Փարիզում բնակվող նախկին ամուսնուն:

 

Ըստ Ֆրանսիայում կայացված դատավճռի՝ Վուն զրկվել է ծնողական իրավունքներից, և երեխան հանձնվել է հոր խնամակալությանը: Սակայն մայրը որոշել է խախտել օրենքն ու դստերն իր հետ Չինաստան տանել:


Հայտնի է, որ Վուի արտահանձնման հարցը պետք է վճռի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը։


 

Ջոն Քերին պետք է վճռի «Ասիայի ամենասեքսուալ դիջեյի» արտահանձնման հարցը