Morgan Stanley-ն վատթարացրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը
Morgan Stanley ամերիկյան խոշոր բանկային հոլդինգը վատթարացրել է 2016-2017 թվականներին Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը, հաղորդում է lenta.ru-ն։
Նոր գնահատականի համաձայն՝ ընթացիկ տարում երկրի տնտեսությունը կկրճատվի 2,1 տոկոսով՝ ավելի վաղ կանխատեսվող 0,8 տոկոսի փոխարեն։ 2017 թվականին ռուսական տնտեսության սպասվող աճի կանխատեսումը նույնպես վատթարացել է՝ 1,7 տոկոսից նվազելով 0,9 տոկոսի։
Ռուսաստանի տնտեսության կանխատեսման վատթարացման վրա ազդած գլխավոր գործոնը դարձել է 2016-2017 թվականներին նավթի գների նոր կանխատեսումը՝ 35 դոլար Urals ապրանքանիշի նավթի մեկ բարելի համար 2016 թվականին և միջինը 39 դոլար՝ 2017 թվականին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վատթարացրել է Fitch գործակալությունը: Նախկինում այն կանխատեսում էր 0,5 տոկոսի աճ, իսկ այժմ սպասում է 1 տոկոսի անկում: Իր հերթին՝ Եվրահանձնաժողովը կարծում է, որ ՌԴ ՀՆԱ-ն կկրճատվի 1,2 տոկոսով։










