Ռուսական ռազմանավերը Սև և Կասպից ծովերում ականներ որոնելու զորավարժություն են իրականացնում

11:34 • 09.02.16

Ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական պատրաստվածության ստուգման շրջանակում դուրս են եկել Սև և Կասպից ծովեր ու մշակում են պայմանական հակառակորդի սուզանավերը որոնելու գործողությունը։

 

Ինչպես տեղեկացնում է tvzvezda.ru կայքը, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

 

Հարավային ռազմական շրջանի մարտական պատրաստվածության մասշտաբային ստուգում սկսելու մասին երեկ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

 

«Մարտական պատրաստվածության շրջանակում նավային ականազերծող խմբերը, նավային որոնողա-հարվածային խմբերն իրականացնում են Սև և Կասպից ծովի շրջաններում բարենպաստ օպերատիվ ռեժիմ ապահովելու գործողությունը»,-ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


Նավային ականազերծող խմբերը, ծովային ավիացիայի ինքնաթիռների հետ համագործակցությամբ, որոնում են ականներ՝ էլեկտրամագնիսային, ակուստիկ ու կոնտակտային ցանցերի կիրառմամբ։

 

Ռուսական ռազմանավերը Սև և Կասպից ծովերում ականներ որոնելու զորավարժություն են իրականացնում