Դատարանը մերժել է Տեխասի իշխանություններին Սիրիայից փախստականների տեղակայման արգելք սահմանելու հարցում
Ամերիկյան Օսթին քաղաքի դատարանը մերժել է Տեխասի իշխանությունների հայցն ամերիկյան այդ նահանգի տարածքում սիրիացի փախստականներ տեղակայելու արգելք սահմանելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է շրջանային դատավոր Դևիդ Գուդբին, գրում է ТАСС-ը։
Նա իր վճիռը հիմնավորել է նրանով, որ նահանգի իշխանություններն ապացույցներ չեն ներկայացրել, որ փախստականներն անմիջական վտանգ են ներկայացնում Տեխասի բնակչությանը։
Ավելի վաղ Տեխասի իշխանությունները հայտարարել էին, որ կդադարեցնեն տեղական հասարակական կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը, եթե նրանք չհետևեն նահանգապետ Գրեգ Էբոթի հրահանգին՝ չընդունել Սիրիայից փախստականների: Չնայած դրան՝ այդ կազմակերպություններից մեկը՝ «Օգնության միջազգային կոմիտե»-ն, հայտարարել է մոտ օրերս նահանգում առնվազն սիրիացիների երկու ընտանիք տեղավորելու մտադրության մասին։










