Իտալական քաղաքում հարկերը չվճարող բնակիչների երեխաներին թույլ չեն տա «խաղալ» ու «սնվել»
Իտալական Սան Ջերմանո Վերչելեզե փոքրիկ քաղաքի իշխանությունները հարկերը պարտաճանաչ չվճարող քաղաքացիների դեմ պայքարի այլընտրանքային տարբերակ են մտածել:
Ինչպես նշում է euromag.ru-ն, 1.800 բնակիչ ունեցող քաղաքի իշխանությունները որոշել են հարկերի վճարումից խուսափողների երեխաներին թույլ չտալ խաղալ խաղահրապարակներում ու սնվել դպրոցների ճաշարաններում:
«Հարկերն օգտագործվում են քաղաքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների ֆինանսավորման համար: Ուստի` նրանք, ովքեր հարկերը չեն վճարում, իրավունք չունեն օգտվել այդ ծառայություններից»,-ասվում է քաղաքապետի տարածած հայտարարությունում։
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքապետարանի «սև ցուցակում» արդեն կա 180 ազգանուն։










