Ռուսաստանի ամենահայտնի այծին ծանոթացրել են այրի էգ այծի հետ
Ռուսաստանում անասնաբուժարանից դուրս է գրվել Տիմուր այծը, որ հայտնի էր դարձել սաֆարիում Ամուր վագրի հետ իր կապով:
«Իզվեստիա»-ն հայտնում է, որ Տիմուրը անասնաբուժարանում էր հայտնվել վագրի հետ իր բախումների հետևանքով ստացած վնասվածքների պատճառով: Այժմ սակայն նա ոչ միայն ապաքինվել է, այլև ծանոթացել գորշ էգ այծ Մանկայի հետ: Վերջինս Տիմուրի հարսնացուի գլխավոր թեկնածուն է:
ԶԼՄ-ները պարզել են, որ Մանկան «այրի» է. նրա նախկին ամուսինն ընկել է փոսը և ջարդուխուրդ արել իր ոտքերը, ինչից հետո ստիպված են եղել նրան սպանել, որպեսզի չտանջվի: Մանկան այժմ ցանկանում է նոր ընտանիք կազմել:
Սակայն առաջիկայում Պրիմորյեի սաֆարի կբերեն նաև այլ հավակնորդուհիների և Ռուսաստանի ամենահայտնի այծը՝ Տիմուրը, «քասթինգ» կանցկացնի:










