Թրամփը խնդրել է դստերը ծննդաբերել երեքշաբթի` փրայմերիզը հաղթելու համար
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից, Հանրապետական կուսակցությունից միլիարդատեր թեկնածու Դոնալդ Թրամփն իր աջակիցների հետ հանդիպումներից մեկի ժամանակ խնդրել է հղի դստերը` Իվանկա Թրամփին, երեխային ծննդաբերել երեքշաբթի` Նյու Հեմփշիր նահանգում անցկացվելիք փրայմերիզի օրը:
Ինչպես նշում է vz.ru-ն, էքսցենտրիկ թեկնածուն հանդիպման ժամանակ բեմ է հրավիրել Իվանկային, ով, ըստ բժիշկների, պետք է ծննդաբերի 2 շաբաթից, և ասել դստերը, որ ինքը չպետք է այդքան ձգձգի ծննդաբերությունը:
«Եթե դու ծննդաբերես այս գիշեր, մենք կհաղթենք Նյու Հեմփշիրում: Ծննդաբերի՛ր, խնդրում եմ»,-ասել է Թրամփը:
Իվանկան, ով, ըստ ամենայնի, արդեն սովոր է հոր արտասովոր պահվածքին, ոչինչ չի խոստացել և միայն կոչ է արել հավաքվածներին աջակցել Դոնալդ Թրամփին:
Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատեր գործարարը Հանրապետական կուսակցության թեկնածուների շրջանում առաջատար է:










