Թուրքիան ԻՊ-ին միանալու համար գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից մեկն է. ՌԴ դեսպան

12:01 • 09.02.16

Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար օտարերկրացի գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից մեկն է։ Մոսկվայի հետ Անկարայի համագործակցությունն այդ հարցի շուրջ ակնհայտորեն անբավարար է, РИА Новости-ին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը:

 

«Թուրքիան ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածք օտարերկրացի գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից է: ՌԴ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունն այդ հարցի վերաբերյալ ակնհայտորեն անբավարար մակարդակի վրա է եղել: Հաճախ մենք միայն ԶԼՄ-ներից էինք իմանում, որ ձերբակալվել է օտարերկրացիների խումբ, որոնց թվում Ռուսաստանի քաղաքացիներ կան»,- ասել է Կարլովը։

 

Նրա խոսքով, քանի որ Թուրքիան Ռուսաստանի հետ ամբողջական համագործակցության չէր գնում, հնարավորություն չկա ներկայացնելու թուրք-սիրիական սահմանին ԻՊ-ին անդամագրվելու կասկածանքով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների վիճակագրություն։

 

«Մենք հիմնվում ենք միայն թվերի վրա, որոնք հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Նրա հայտարարության համաձայն՝ ընդհանուր առմամբ Թուրքիայում 2015 թվականին ձերբակալվել է 2.783 օտարերկրացի՝ 89 երկրներից: Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում էին, որ նրանցից մոտ հարյուրը Ռուսաստանից են, և ես կարծում եմ, որ այդ թիվը մոտ է ճշմարտությանը»,- հավելել է դիվանագետը։

 

Թուրքիան ԻՊ-ին միանալու համար գրոհայինների անցնելու հիմնական ճանապարհներից մեկն է. ՌԴ դեսպան