Թուրքիայի Մալաթիայի նահանգում ապամոնտաժվել է 200-ամյա հայկական շինություն

18:32 • 09.02.16

Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ermenihaber.am-ը, Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները:

 

Այդ որոշման շրջանակներում ապամոնտաժվել է նաև Դարենդեի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի, 200-ամյա հայկական տունը:


Անտերության մատնված 20 սենյականոց պատմական տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել է վթարային վիճակում, ապա` քաղաքապետարանի կողմից քանդվել:


«Մեր տունը Դարենդեի ամենահին տունն էր: Հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Սա մի մշակութային արժեք էր, որը անտերության մատնվեց ու քանդվեց»,- ասել է տան ներկայիս սեփականատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը:

 

 

Թուրքիայի Մալաթիայի նահանգում ապամոնտաժվել է 200-ամյա հայկական շինություն