Նիկարագուայում 38 մարդ վարակվել է Զիկա վիրուսով

09:36 • 09.02.16

Նիկարագուայում Զիկա վիրուսով է վարակվել 38 մարդ։ Հիվանդների թվում են 4 հղի կանայք: Վարակվածների մեծ մասը` 30 մարդ, ապրում է երկրի մայրաքաղաք Մանագուայում, գրում է Корреспондент-ը:

 

Անցած հանգստյան օրերին Նիկարագուայում համազգային արշավ է անցկացվել այն մոծակների դեմ պայքարի համար, որոնք տարածում են Զիկա, ինչպես նաև դենգե և չիկունգունյա վիրուսները:
Երկու օրվա ընթացքում հազարավոր մարդիկ ոչնչացրել են այդ միջատների բազմացման վայրերը, ինչպես նաև մանրակրկիտ ծխեցրել են բնակելի տները և հասարակական շինությունները:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 1-ին Զիկա վիրուսի համաճարակի բռնկումը Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում ճանաչել է արտակարգ դրություն միջազգային առողջապահության համար:
 

Նիկարագուայում 38 մարդ վարակվել է Զիկա վիրուսով