Ֆրանսիայում Airbus A350 օդանավը խրվել է ցեխի մեջ. տեսանյութ

21:15 • 10.02.16

Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի օդանավակայանում Airbus A350 XWB օդանավը խրվել է ցեխի մեջ, հայտնում է Life News-ը:


Ուղևորատար օդանավի հետ այս միջադեպը արձանագրվել է թեստային թռիչքի ժամանակ: Ըստ այդմ՝ ուժեղ քամու պայմաններում վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և շասիի առաջնամասով հայտնվել ցեխի մեջ:


Անձնակազմից ոչ ոք չի տուժել, օդանավը չի վնասվել, սակայն դուրսբերման գործողության ժամանակ օդանավակայանը փակվել է, հետաձգվել է  մի քանի չվերթ, միջադեպի լուսանկարներն ու տեսագրություններն էլ հայտնվել են ինտերնետում:

 

Տեսանյութը՝այստեղ:

 

Ֆրանսիայում Airbus A350 օդանավը խրվել է ցեխի մեջ. տեսանյութ