Սոմալիում 58.000 երեխա սովամահ լինելու վտանգի առաջ է. ՄԱԿ
ՄԱԿ-ը ահազանգել է, որ Սոմալիում 58.300 երեխա կարող է զոհ գնալ սովին, եթե նրանց շտապ մարդասիրական օգնություն չտրամադրվի:
Press TV-ն հայտնում է, որ այդ երկրում առհասարակ հինգ տարեկանից ցածր 300,000 երեխա թերսնված է: Նրանց մեծ մասը նաև բուժօգնության կարիք ունի:
ՄԱԿ-ի գնահատականով՝ արաբական այդ երկրում ամեն օր մեկ միլիոն մարդ հացի խնդիր է ունենում: Երկրի բնակչության 40 տոկոսը՝ 4.7 մլն մարդ, մարդասիրական օգնության կարիք ունի:
Հակամարտությունների այս և այլ գոտիներում գործունեություն ծավալելու համար ՄԱԿ-ին շտապ 885 մլն դոլար գումար է հարկավոր:










