Աֆրիկայում խոլերայի համաճարակ է, կա արդեն ավելի քան 500 զոհ
Արևելյան և Հարավային Աֆրիկայում հունվարից ի վեր գրանցվել է խոլերայով վարակվելու ավելի քան 42.000 դեպք: Ավելի քան 550 մարդ մահացել է, գրում է segodnya.ua-ն` հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
«Հունվարի 21-ի դրությամբ, շրջանում գրանցվել է խոլերայով վարակվելու ավելի քան 42.000 դեպք և ավելի քան 550 մահ»,- ասվում է հաղորդագրությունում, որում նշվում է նաև, որ հիվանդությունը տարածվել է Եթովպիայում, Քենիայում, Մալավիում, Մոզամբիկում, Հարավային Սուդանում, Տանզանիայում, Ուգանդայում և Զիմբաբվեում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2015 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբերի 21-ը Տանզանիայի 12 շրջաններում գրանցվել է խոլերայով վարակվելու 4.922 դեպք, մահացել է 74 մարդ:










