Դիմակավոր անձն օրը ցերեկով թուրք գործարարի է սպանել նրա մեքենայի մեջ (տեսանյութ, լուսանկարներ)

17:19 • 10.02.16

Համացանցում հայտնված տեսանյութը ցույց է տալիս այն սարսափելի պահը, երբ դիմակավոր անհայտ անձն օրը ցերեկով սպանում է թուրք գործարարի, հաղորդում է The Daily Mail-ը։

 

Նշվում է, որ դեպքը հավանաբար տեղի է ունեցել Անկարայում։ Սպանվածը 69-ամյա Ալի Քայումն է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Քայումը նստում փողոցում կայանած իր մեքենան, երբ սև հագուստով, շարֆով և դիմակով տղամարդը մոտենում է նրան՝ զենքը ձեռքին:

 

Երբ Քայումը փակում է դուռը, տղամարդը մոտենում է մեքենային և կրակում մի քանի անգամ, այնուհետ փախչում է դեպքի վայրից։

 

Նշվում է, որ Քայումը բավականին հայտնի էր Անկարայում: Հարձակման շարժառիթները հայտնի չեն:

 

 

This is the shocking moment a Turkish businessman is shot dead by a masked assassin in borad daylight

The incident is thought to have taken place in Ankara in Turkey and it emerged Ali Kayum, 69, was the man who was killed

Mr Kayum is seen getting into his car on a quiet street, when a man wearing a black jacket, scarf and balaclava walks up from behind, holding a gun

As Mr Kayum closes the door, the man runs up to the driver's side and shoots through the window several times

 

 

 

Դիմակավոր անձն օրը ցերեկով թուրք գործարարի է սպանել նրա մեքենայի մեջ (տեսանյութ, լուսանկարներ)