Կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում.Արմեն Աշոտյան

19:55 • 10.02.16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ձեռնափայտով ժպտալով հեռացավ ԳՄ նիստից: Նիստի քննարկումներից խոսել նա չցանկացավ: «Ցտեսություն, կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում»,-ասաց նա՝ այլ հարցերի չպատասխանելով:

 

Արմեն Աշոտյանին մինչև իր մեքենա ուղեկցեց ՀՀԿ տատիկը:


Նշենք, որ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չհաստատեց, որ Արմեն Աշոտյանը պաշտոնանկ է արվելու: Նա  նշեց, թե Աշոտյանն արդեն պարզաբանումներ տվել է, և ինքը դեռևս ասելիք չունի:


Նշենք, որ այսօր արդեն մամուլը գրել էր, որ ՀՅԴ-ին կտրվեն Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարների պորտֆելները: 


Նշենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, ըստ էության, այսօր հաստատել է իր պաշտոնանկության մասին տեղեկությունը՝ նշելով, որ հնարավոր է մամուլի հրապարակումներն այս անգամ իրականան:
 

Կուսակցությունում յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում.Արմեն Աշոտյան