ԱՄՆ-ն Արևելյան Ասիա է ուղարկել 2-րդ ատոմային ավիակիրը

10:16 • 10.02.16

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը, որը գլխավորում է «Ջոն Կ. Սթենիս» ատոմային ավիակիրը, մոտենում է Կորեական թերակղզուն, հայտնում է vz.ru-ն:

 

Նշվում է, որ ավիակիրն ու դրան ուղեկցող նավերը կհամալրեն Հեռավոր Արևելքի ջրերում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի` մշտական հիմունքներով տեղակայված խմբին, որում ներառված է նաև «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը:

 

Աղբյուրը նկատում է, որ վերջին տարիների համար աննախադեպ է այն, որ այս տարածքային ջրերում տեղակայվում է միանգամից 2 ատոմային ավիակիր:


Հայտնի է, որ 90 ինքնաթիռ կրելու հնարավորություն ունեցող «Ջոն Կ. Սթենիսը» մարտին կմասնակցի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին։


 

ԱՄՆ-ն Արևելյան Ասիա է ուղարկել 2-րդ ատոմային ավիակիրը