Բրիտանիայում բժիշկների 24-ժամյա գործադուլի պատճառով 2800 վիրահատություն է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում երիտասարդ բժիշկները բողոքի ակցիա են անցկացնում`դժգոհելով աշխատանքի վարձատրությունից և աշխատանքային շաբաթվա գրաֆիկից:
Ինչպես տեղեկացնում է Sky News-ը` բժիշկների 24-ժամյա գործադուլի պատճառով ավելի քան 2800 վիրահատություն է հետաձգվել, որոնք պետք է կատարվեին առաջիկա օրերին:
Բուժաշխատողները դժգոհ են աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին վճարվող աշխատավարձերի չափից: Ըստ նրանց` շաբաթ օրերը չպետք է աշխատանքային համարվեն:










