Մեծ Բրիտանիայում շուրջ 3.000 վիրահատություն է հետաձգվել` բժիշկների գործադուլի պատճառով

09:12 • 10.02.16

Մեծ Բրիտանիայում երիտասարդ բժիշկները գործադուլ են անում. նրանք դժգոհ են աշխատավարձերից և աշխատանքային շաբաթվա գրաֆիկից, գրում է segodnya.ua-ն:

 

Նշվում է, որ գործադուլի պատճառով առաջիկա 1 օրում չեղարկվել է ավելի քան 2.800 վիրահատություն: Բրիտանական բժշկական կազմակերպության ներկայացուցչի խոսքով` գործադուլի հիմնական պատճառը երիտասարդ բժիշկների անհամաձայնությունն է աշխատանքային և հանգստյան օրերի վարձատրության կարգի հետ:

 

Ներկայիս հաշվարկներով` բժիշկը ստանում է ավելի շատ, եթե աշխատում է գիշերային հերթափոխին, առավելապես` հանգստյան օրերին:

 

«Անկասկած, մենք ցանկանում ենք լուծում գտնել այս վիճահարույց իրավիճակում: Մենք կանենք ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի վերադարձնենք ցուցարարներին բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:

Մեծ Բրիտանիայում շուրջ 3.000 վիրահատություն է հետաձգվել` բժիշկների գործադուլի պատճառով