Կապանում ավտոբուս է այրվել. տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար

23:20 • 10.02.16

Փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Հ.-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն,  որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին:


Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 678 TS 51 պետհամարանիշի ավտոբուսի ներսի հատվածը (մոտ 12քմ):
 

Կապանում ավտոբուս է այրվել. տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար