Չիլիում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Չիլիում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է gazeta.ru-ն:
Հայտնի է, որ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` 31.5 կմ խորության վրա` Օվալյե քաղաքից 40 կմ հեռու: Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ զգացվել են Չիլիի 5 տարբեր շրջաններում:
Զոհերի, փլուզումների կամ ցունամիի վտանգի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:










