Որոշ ուժեր ցանկանում են խոչընդոտել տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ քաղաքականությանը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ որոշ ուժեր ցանկանում են խոչընդոտել Թուրքիայի ակտիվ արտաքին քաղաքականությանը տարածաշրջանում, տեղեկացնում է TRT Haber կայքը։
Նրա խոսքով՝ չնայած Անկարային հակազդելու արտաքին ուժերի ջանքերին՝ Թուրքիան նախկինի պես շարունակելու է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։
Էրդողանը նշել է, թե Թուրքիայի համար հիմնական առաջնահերթությունն ահաբեկչության դեմ պայքարն է, և դա կանի մինչև վերջ՝ մասնավորապես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ։
Վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արևելքում ակտիվացել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ու թուրք ուժայինների միջև բախումները։
Վերջին բախումները գրանցվել են երեկ՝ Շըրնաք նահանգում։ Այնտեղ քուրդ զինյալների ու թուրք ուժայինների բախման հետևանքով զոհվել ու վիրավորվել են թուրք զինվորներ ու ոստիկաններ։










