Ֆրանսիայի ազգային ժողովը կողմ է քվեարկել ահաբեկիչներին քաղաքացիությունից զրկելուն
Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ է քվեարկել երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացման օրինագծին, որը ենթադրում է ահաբեկչության մեղադրանքով դատապարտված անձանց Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկում։
Ինչպես հայտնում է vz.ru-ն, օրինագիծն ընդունվել է ձայների 162 կողմ և 148 դեմ հարաբերակցությամբ:
Երկրի վարչապետ Մանուել Վալսը ողջունել է Ազգային ժողովի որոշումը։
«Այս օրինագծի վերաբերյալ մենք ևս մի քվեարկություն կանցկացնենք, և կարծում եմ, որ այդ անգամ կողմ քվեարկողների թիվն ավելի մեծ կլինի, ինչի արդյունքում սահմանադրական բարեփոխումը կիրականացվի»,-ասել է վարչապետը:
Կրկնակի քվեարկությունը, որի շրջանակում խորհրդարանի ստորին պալատը պետք է հաստատի իր որոշումը, անցկացվելու է չորեքշաբթի։










