Ֆրանսիայի սենատը հավանություն է տվել արտակարգ դրության ռեժիմի՝ 3 ամսով երկարացմանը
Ֆրանսիայի սենատը քվեարկել է մինչև մայիսի վերջ երկրում արտակարգ դրության ռեժիմը պահպանելու օգտին, հաղորդում է Deutsche Welle-ն։
Արտակարգ դրության ռեժիմի երկարացման օգտին է քվեարկել խորհրդարանի վերին պալատի 316 անդամ, դեմ՝ 28-ը։
Արտակարգ դրության մասին օրենքը նախագծվել է 1955 թվականին, Ալժիրի պատերազմի ժամանակ։ Այն փոփոխվել է նոյեմբերին՝ ոստիկանության լիազորություններն ընդլայնելու նպատակով։
Արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունը ստիպված չէ ստանալ օրդեր խուզարկումներ անցկացնելու, հանրային հավաքներն արգելելու և կասկածյալների նկատմամբ տնային կալանք սահմանելու համար։
Անցած տարվա նոյեմբերի 13-ին ավելի քան 130 մարդ է մահացել ահաբեկչական հարձակումների հետևանքով, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։










