Օլանդը Ֆաբիուսին նոր պաշտոն է առաջարկել

16:21 • 10.02.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին առաջարկել է նոր պաշտոն զբաղեցնել։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նախագահը պաշտոնից հեռացող նախարարի թեկնածությունն առաջադրել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնին։

 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ֆաբիուսը հեռանում է Ֆրանսիայի ԱԳՆ-ից։ Երկրի կառավարության նիստից հետո նա հայտարարել էր, որ դա նիստին իր վերջին մասնակցությունն էր:

 

Օլանդը Ֆաբիուսին նոր պաշտոն է առաջարկել