Նեթանյահուն խոստացել է ցանկապատով պատել Իսրայելի ողջ սահմանը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է ցանկապատ կառուցել երկրի ցամաքային սահմանների ողջ երկայնքով՝ ահաբեկչությունից, հանցավորությունից և անօրինական ներգաղթից պաշտպանվելու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Օղակը փակելու համար փաստացիորեն Իսրայելին մնում է ցանկապատել Հորդանանի հետ սահմանը, որտեղ արդեն կանգնեցվում են բաժանարար կառույցները։
«Վերջիվերջո Իսրայելը, ինչպես տեսնում եմ, բոլոր կողմերից կշրջափակվի անվտանգության ցանկապատով: Ինձ կհարցնեն՝ իսկապե՞ս մենք կշրջափակենք ողջ Իսրայելը ցանկապատով: Այո՛, միանշանակ: Նման շրջապատում, որտեղ մենք ենք ապրում, մենք պետք է մեզ պաշտպանենք գիշատիչներից»,- ասել է Նեթանյահուն։
Այդկերպ՝ Իսրայելն արդեն ցանկապատել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի և Գազայի հատվածի հետ սահմանները։
«Մենք երկար տարիների ծրագիր ենք պատրաստում երկրի բոլոր սահմանների երկայնքով անվտանգության ցանկապատի կառուցման համար, որպեսզի պաշտպանենք մեզ Մերձավոր Արևելքում»,- ասել է Նեթանյահուն:










